Գավիթ-ի մասին

Գավիթ - զարդեր և աքսեսուարներ մոդելավորող և արտադրող ընկերություն

«Գավիթ»-ը հանդիսանում է ոսկյա զարդեր և աքսեսուարներ մոդելավորող և արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է Հայաստանում։ Հիմնադրման նախապայման է հանդիսացել արվեստը և յուրօրինակությունը մարդուն ավելի մոտեցնելու ցանկությունը։ Հմուտ մասնագետների կողմից ստեղծվող ավանդական և ժամանակակից տարրեր կրող զարդերը միտված են ընդգծելու Ձեր էությունն ինչպես առօրյա, այնպես էլ հատկանշական օրերին։ Ընկերությունն առաջարկում է զարդարվեստում իր ուրույն մտածողութունն ունեցող մոդելներ և՜ կանանց, և՜ տղամարդկանց համար։

Առաջնորդվելով մարդ-բնություն ներդաշնակությունն ընդգծելու սկզբունքով՝ բնական քարերի հետ աշխատելիս կարևորվում է դրանց նշանակությունը և էներգետիկ ազդեցությունը մարդու վրա։

Ընկերության համար հիմք և կայունության երաշխիք է հանդիսանում գնորդի գոհունակությունը, ուստի գեղեցիկը ստեղծելու ճանապարհին մեզ համար կարևոր նախապայման է բարձր որակը և պատասխանատու վերաբերմունքն աշխատանքին։

Ընկերության հիմնադիր տնօրեն և հեղինակ-դիզայներ՝ Սոնա Ծառուկյան

Ամրոց հավաքածու

Հնի և նորի ներդաշնակ միաձուլումից սկսվում է այն գեղեցիկը, որը լի է էությամբ։ «Ամրոց» հավաքածուն ստեղծելիս առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով, զարդերի նորաոճությանը հաղորդելով նաև բնավորություն։

Գավիթ զարդեր

«Գավիթ» զարդերը կրելիս կարևոր է ավելի հաճախ ժպտալ։ Ձեր անհատականությունը սկսվում է ներսից և շարունակվում այն արտաքնապես ընդգծող ընտրությունով։

cart
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.